Սաուդյան Արաբիան պատրաստվում է ավելացնել նավթի արդյունահանումն ապրիլին մինչեւ 10 մլն բարելով օրական, այդկերպ ցուցադրելով ագրեսիվ պատասխանը Ռուսաստանի եւ ուրիշ արդյունահանողների հետ ՕՊԵՔ+ գործարքի ձախողման, գրում է Bloomberg-ը:
Աշխարհում նավթի խոշորագույն արտահանումը սկսել է գնային պատերազմը շաբաթ՝ վերջին 20 տարվա ընթացքում առավելագույնս իջեցնելով նավթի գներն օտարերկրյա շուկաներում՝ առաջարկելով աննախադեպ զեղչեր Եվրոպայում, Հեռավոր Արեւելքում եւ ԱՄՆ-ում՝ այդկերպ գայթակղելով նավթարդյունաբերող ընկերություններին գնել նավթ մատակարարների հաշվին:
Ընդ որում՝ Սաուդյան Արաբիան հայտարարել է շուկայի որոշ դերակատարներին, որ կարող է մեծացնել նավթի արդյունահանումն անհրաժեշտության դեպքում օրական մինչեւ ռեկորդային 12 մլն բարել:
Պարբերականը ենթադրում է, որ Էր Ռիադի այդպիսի ռազմավարությունը կարող է լինել ցանկացած հնարավոր միջոցով Ռուսաստանին ու ուրիշ արդյունահավողներին առավելագույն ցավ պատճառելու փորձ, եւ միտված է նրանց վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ իր նպատակին հասնելու դեպքում Սաուդյան Արաբիան արագ կկրճատի նավթի արդյունահանումը:





























