Իտալիայի հյուսիսում Պյեմոնտի նահանգապետը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Rai իտալական պետական ալիքին:

Շաբաթ կորոնավիրուսի թեստի դրական արդյունքների մասին հայտնել է նաեւ Լացիոյի նահանգապետը, իսկ Լոմբարդիայի նահանգապետը հայտարարել է ինքնակամ կարանտինի մասին՝ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելով:

Ավելի վաղ հայտնի էր, որ Հյուսիսային Իտալիայի իշխանությունները տեղավորել են կարանտինում ավելի քան 16 մլն մարդու: