Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Սեյրան Օհանյանը ողջունել է համանախագահների այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ինքնուրույն գործընթաց է եւ շաղկապված ու պայմանավորված չէ որեւէ այլ գործընթացով:
Սեյրան Օհանյանը գոհունակություն է հայտնել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի կառավարության հաստատակամության առումով:




























