Ավելի քան 50 սոցաշխատող է մահացել համաճարակի ժամանակ իրենց պարտականությունները կատարելիս, նրանք գրեթե բոլորը կոմունիստներ էին, հայտարարել է Չինաստանի քաղաքացիական վարչակազմի նախարարության ներկայացուցիչ Չեն Յուելյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մարտի 8-ի դրությամբ, ամբողջ երկրի գյուղերում եւ քաղաքներում 53 սոցիալական աշխատող է մահացել համաճարակի ժամանակ իրենց պարտականությունները կատարելիս»,- հայտնել է պաշտոնյան մամուլի ասուլիսին: Նա հավելել է, որ նրանց 92.5 տոյոսը Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամ էին: 

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հայտնել էին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում  (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել էին, որ հիվանդության հարուցիչը նոր կորոնավիրուսն է: ԱՀԿ-ն բռնկումը որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել եւ տվել դրան  COVID-19 պաշտոնական անունը: