Նավթի համաշխարհային գները դանդաղեցրել են անկման տեմպերը՝ այդպիսով հետ բերելով մեկ երրորդը՝ 30%-ը: Այս մասին վկայում են առեւտրի տվյալները, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները նվազել են 19,02%-ով՝ մինչեւ մեկ բարելի դիմաց 36,66 դոլար, WTI-ի ապրիլյան ֆյուչերսները՝ 20,13%-ով՝ մինչեւ մեկ բարելի դիմաց 32,97 դոլար:
Նավթի գները սկսել են կտրուկ նվազել ՕՊԵԿ+ նիստի արդյունքների ֆոնին: Նիստի մասնակիցները չեն կարողացել համաձայնության հասնել գործարքի փոփոխության հարցով, Ռուսաստանն առաջարկել է պահպանել ներկայիս պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան առաջարկել է հավելյալ կրճատել նավթի արտահանումը: Արդյունքում ապրիլի 1-ից համաձայնագիրը չի գործի:





























