Աճուրդների տվյալների համաձայն` ոսկու գինն աճել է 1.9 տոկոսով՝ հասնելով մեկ 1.704.3 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Վերջին անգամ թանկարժեք մետաղի արժեքն այս մակարդակին է եղել 2012 թվականի դեկտեմբերին:

Ոսկու գները սկսել են անկում ապրել: Թանկարժեք մետաղը վաճառվել է 1.663.5 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց, ինչը 0.5 տոկոսով ցածր է նախորդ աճուրդի փակումից:

Իրենց հերթին, Ռուսաստանի ոսկու խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության` «Պոլյուս»-ի բաժնետոմսերը երկուշաբթի աճել են 0.5 տոկոսով, Polymetal-ի բաժնետոմսերը նվազել են 1.9 տոկոսով, Petropavlovsk-ինը՝ 4.8 տոկոսով, վկայում են լոնդոնյան բորսայի աճուրդների տվյալները: