Ճապոնական խոշոր մեքենաշինական Toyota Motor կորպորացիան հայտարարել է, որ Lexus-ի արտադրությունը կորոնավիրուսի պատճառով կկրճատվի գրեթե 6 տոկոսով, հաղորդում է NHK հեռուստաալիքը:

Որոշումը կգործի 2 շաբաթ:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ որոշումն առաջին հերթին կապված է կորոնավիրուսի տարածման հետ: Փետրվարին ընկերությունը կարողացել է ՉԺՀ-ում միայն 23,8 հազար ավտոմեքենա վաճառել, իսկ տարեսկզբից՝ 169 հազար մեքենա, ինչը քառորդ անգամ քիչ է անցած տարվա հետ համեմատ:

Չինաստանում ճապոնական Honda եւ Mazda մեքենաների արտադրությունը եւս էապես կրճատվել է կորոնավիրուսի պատճառով: