Երեւանի քաղաքապետարանն արտոնել է ՀՅԴ-ի՝ հոկտեմբերի 9-ին Երեւանի փողոցներում կայանալիք երթը:
Քաղաքապետարանը նախ արգելել է ՀՅԴ-ին՝ հոկտեմբերի 4-ին տրանսպորտային միջոցներով երթ անցկացնել Երեւան քաղաքի 12 վարչական շրջանների փողոցներում՝ մերժումը պատճառաբանելով հանգամանքով, որոր իրազեկման մեջ նշված հատվածներում տրանսպորտային շարժուղին խիստ ծանրաբեռնված է, ինչի պարագայում տրանսպորտային միջոցներով երթի անցկացումը էապես կխաթարի Երեւան քաղաքի բնականոն կյանքը, կառաջացնի խցանումներ եւ անանցանելի կդարձնի կենտրոնական եւ երկրորդական փողոցները:
Միեւնույն ժամանակ, քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել հոկտեմբերի 9-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրազեկումը։
Միջոցառումը մեկնարկելու է ժ. 17:00-ին` երթով (Հանրապետության հրապարակ — Ամիրյան փողոց — Մաշտոցի պողոտա — Ֆրանսիայի հրապարակ — Մարշալ Բաղրամյան պողոտա — Օրբելու փողոց — Կիեւյան փողոց — Ծիծեռնակաբերդի հուշահամալիր) եւ ավարտվելու է Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրին հարակից տարածքում` հանրահավաքով:



























