«Նոթինհեմ Ֆորեստը» հաստատել է, որ ակումբի սեփականատեր Էվանգելոս Մարինակիսի մոտ COVID-19 կորոնավիրուս է հայտնաբերվել, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով անգլիական թիմի պաշտոնական կայքին:
Նշվում է, որ Մարինակիսի մոտ հիվանդության առաջին ախտանիշները հայտնվել են երկուշաբթի առավոտյան, երբ նա Նոթինհեմից Հունաստան է վերադարձել:
«Ակումբը դիմել է բուժաշխատողներին եւ պետական իշխանություններին, որպեսզի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն: Իսկ մինչ այդ մենք որեւէ մեկնաբանություն չենք անի»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Մարինակիսը 2017 թվականից «Նոթինհեմ Ֆորեստի» սեփականատերն է: Նրան է պատկանում նաեւ հունական «Օլիմպիակոսը»: Նրա ղեկավարության օրոք թիմը 7 անգամ հաղթել է Հունաստանի առաջնությունն ու 3 անգամ երկրի Գավաթում:





























