Մարտի 12-ին նշվում է կիբեռցենզուրայի դեմ Համաշխարհային օրը, որը հիմնադրվել է «Լրագրողներ առանց սահմանների» եւ «Amnesty International» միջազգային կազմակերպությունների ջանքերով:
Ակտիվիստները նշում են, որ ցանցերի համընդհանուր մոնիթորինգը հանգեցրել է նրան, որ բանտերում հայտնվել են շատ լրագրողներ ու համացանցի ակտիվ օգտատերեր, որոնք բացահայտ այլակարծություն են դրսեւորում: Հայտնվել է նույնիսկ կիբեռդիսիդենտության հասկացություն:
Ակտիվիստները որոնողական համակարգերին կոչ են անում հրաժարվել ֆիլտրումից, իսկ բոլոր երկրների ղեկավարներին կոչ են անում տարվա մեջ գոնե մեկ անգամ հրաժարվել համացանցում ցենզուրայից:





























