Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ կորոնավիրուսից տուժած Ուհանում առանցքային ընկերությունները կարող են աշխատանքը վերսկսել, փոխանցում է AFP-ն: Այս որոշումն ընդունվել է երկրի նախագահ Սի Ցզինպինի Ուհան առաջին այցը կատարելուց հետո հաջորդ օրը, որը կորոնավիրուսի տարածման հետ կապված հունվարի վերջից փակ էր:
Վերջին շաբաթում Ուհանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը անշեղորեն նվազել է, միաժամանակ Հուբեյ նահանգի մյուս բոլոր քաղաքները մի քանի օր շարունակ հայտնում են վարակման նոր դեպքերի բացակայության մասին, ինչի հետ կապված Սի Ցզինպինը հայտարարել է, որ նահանգում վիրուսի տարածումը «հիմնականում հաջողվում է զսպել»:
Հուբեյ նահանգի կառավարությունը հայտարարել է , որ Ուհանի ձենարկությունները, որոնք զբաղվում էին առօրյա պարագաների ապահովմամբ, համաճարակի կանխմամբ կամ դրա դեմ պայքարով, կամ կոմունալ ծառայություններով, դասվում են նրանց թվին, որոնք կարող են անհապաղ աշխատանքը վերսկսել:
Ուհանյան ընկերությունները, որոնք առանցքային դեր են խաղում «գլոբալ արդյունաբերական շղթաներում», նույնպես կարող են դա անել հավանություն ստանալուց հետո: Սպասվում է, որ մյուս ընկերությունները արտադրությունը կվերականգնեն մարտի 20-ից հետո:
Ճապոնական ավտոարտադրող Honda-ն չորեքշաբթի հայտարարել է, որ իր մի քանի աշխատակիցներ սկսել են աշխատել Ուհանի գործարանում:




























