Շախմատի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը մինչեւ այս տարվա սեպտեմբեր շախմատով զբաղվելու ժամանակ չի ունենա: Times of India-ի հետ զրույցում Անանդն ասել է, որ այժմ վարպետանում է փամփերսը ճիշտ փոխելու մեջ: Անանդն Արունայի հետ որդի է ունեցել: Տղայի անունն Աքիլ են դրել: Նա արդեն 13 օրական է: Աշխարհի չեմպիոնը նշել է, որ շախմատային մրցաշարերի կսկսի մասնակցել սեպտեմբերից եւ կպլանավորի 2012-ին կայանալիք աշխարհի չեմպիոնի մրցամարտի նախապատրաստական ծրագիրը: Հիշեցնենք, որ Անանդի մրցակիցը հայտնի կդառնա մայիսին Կազանում` հավակնորդների մրցաշարում, որին կմասնակցի նաեւ Լեւոն Արոնյանը: