ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այսօր մեկնել Լեռնային Ղարաբաղ:
Հիշեցնենք, որ նրանք սեպտեմբերի 30-ին ժամանել են Երեւան, որտեղ հաջորդ օրը հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
«Համանախագահները ուղեւորվելու են նաեւ Ստեփանակերտ` հոկտեմբերի 2-3-ը, եւ Բաքու` հոկտեմբերի 4-6-ը, մինչեւ նախագահ Սարգսյանի եւ նախագահ Ալիեւի միջեւ հոկտեմբերի 8-ին Քիշնեւում առաջարկվող հանդիպումը: Նրանք քննարկելու են „Հիմնարար սկզբունքների“ չլուծված մնացող առանցքային հարցերը», — ասված է երեկ Երեւանում միջնորդների արած հայտարարությունում:




























