Հայ առաքելական եկեղեցին այս տարի Զատկի տոնը կնշի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Այսօր` ապրիլի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն, երեց Ասողիկ Կարապետյանը։
Նրա խոսքով, հաջորդ նման համընկնումը կլինի 2095 թվականին։
Ասողիկ Կարապետյանը նշեց, որ եկեղեցին դրա մեջ հատուկ խորհուրդ է տեսնում եւ կարծում է, որ երկու ամսաթվերի համընկնումը կարող է օգնել բացահայտել հայկական հաղթանակների եւ երկարակեցության գաղտնիքը։
Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած (301 թվական) աշխարհի առաջին երկիրն է:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից: Առաջինը 1965թ. դա արել է Ուրուգվայը: Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել են 21 երկրներ եւ ԱՄՆ 50 նահանգներից 43-ը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրոպական խորհրդարանն ու եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Այս տարի նշվում է Ցեղասպանության 96-ամյա տարելիցը։





























