Թուրքիան եւ Ադրբեջանը ռեալ խնդիրներ ունեն ազգային ինքնագիտակցության եւ քաղաքական ինքnաբավության հարցում: Այդ մասին խորհրդարանում հայ-թուրքական հարաբերություններին նվրված գրքի շնորհանդեսին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, դա եւս մեկ անգամ վկայում է, որ Թուրքիան դեռ պատրաստ չէ ղեկավարվել եվրոպական չափորոշիչներով քաղաքականության մեջ: Փոխարտգործնախարարը նաեւ ընդգծել է, թե ներկայումս Թուրքիայում չեն իրականացվում ինչ-ինչ քայլեր, որոնք կվկայեին, թե նա պատրաստ է վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ:
Փոխարտգործնախարարը հայտարարել է, թե, ըստ էության, ձախողելով հայ-թուրքական երկխոսության գործընթացը, Թուրքիան կորցրեց հարեւանի հետ հարաբերությունները կարգավորելու իրական շանսը, նաեւ տարածաշրջանում քաղաքակիրթ երկխոսության մասնակցելու հնարավորությունը:




























