Թուրքիայի ԱԳՆ-ը չորեքշաբթի երեկոյան կանչել է Հունաստանի դեսպան Միխայիլ-Քրիստոս Դիամեսիսին, հայտնում է «Անատոլիական գործակալությունը»։
Նրա տվյալներով՝ հունական դեսպանը կանչվել է արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ «նրան իրազեկել են Թուրքիայի տարածքային ջրերի խախտումներին վերջ տալու եւ լրագրողներին կալանավորելու պահանջի մասին»:
Գործակալության տեղեկատվության համաձայն, չորեքշաբթի օրն ավելի վաղ Թուրքիայի ափամերձ պարեկության նավակները վտարել են հունական ռազմական նավակին իրենց տարածքային ջրերից։ Թուրքական նավակը նվազագույն հեռավորությամբ մոտեցել է հունական նավին եւ ստիպել նրան լքել Թուրքիայի ջրային տարածքը։





























