Բժիշկները հոսպիտալացրել են սեռական բռնության մեղադրանքով 23 տարվա ազատազրկման դատապարտված 67-ամյա ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին` սրտի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է Reuters` վկայակոչելով նրա պաշտոնական ներկայացուցչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա տվյալներով` պրոդյուսերը երկար ժամանակ բողոքում էր ցավերից կրծքավանդակի հատվածում: Նա կտեղափոխվի նյույորքյան «Բելվյու» հիվանդանոց:
Մարտի 11-ին Նյու Յորքի դատարանը դատավճիռ էր կայացրել Վայնշտեյնի նկատմամբ` սեռական բնույթի ոտնձգությունների մեղադրանքով: Պրոդյուսերը ներկա էր դատարանի դահլիճում նիստի ժամանակ: Մինչ դատավոր Զեյմս Բերքի կողմից դատավճռի հրապարակումը Վայնշտեյնը հավաստիացրել էր, որ «խորապես զղջում է», ինչպես նաեւ նշել էր, որ «բոլորովին շփոթված» վիճակում է գտնվում: Նա ասել էր, որ «մոտ ընկերներություն է» արել Միրիամ Հեյլիի եւ Ջեսիկա Մանի հետ, որոնք նրան մեղադրում էին բռնաբարության մեջ: Նրանք երկուսն էլ նախկինում Վայնշտեյնի գործընկերներն են եղել:





























