Ստամբուլում շարունակվում է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Այսօր, ապրիլի 22-ին տատամի դուրս եկան տղամարդկանց 73 կգ քաշայինները: Հայաստանը ներկայացնում էր Արտյոմ Բաղդասարյանը, որն առաջին գոտեմարտում հաղթեց ռումինացի Նիկոլաե Ադրիան Մերգեին, սակայն երկրորդում պարտվեց վրացի Ամբակո Ավալիանիին եւ դուրս մնաց պայքարից:

Առաջնության առաջին օրը մեդալների համար պայքարից արդեն դուրս էին մնացել Հայաստանի չորս ներկայացուցիչներ: