Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները հնարավորություն են տալիս Անկարային խուսափել Հայոց ցեղասպանոթւյան համար պատասխանատվությունից: Այդ մասին ասված է Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ մասնավորապես, ասված է. «2011թ. մայիսի 3-ին Բեռնում Շվեյցարիայի նախագահ Միշելին Քալմի-Ռեյի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կայանալիք հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է կրկին վառել այդ արձանագրությունների կրակը: Օգնելով Թուրքային ժխտել Հայոց ցեղասպանությունը հայ-թուրքական հաշտեցման գործընթացի շրջանակներում` Շվեյցարիան կորցրել է իր վստահությունը որպես միջնորդ:
Լիովին հնարավոր , որ Բեռնը սկսել է իր նոր դիվանագիտական հարձակումը Մեծ աղետի հիշատակման օրերին մեն-մի նպատակով` թուլացնել հիշատակի այդ օրվա խորհրդանշական ուժը»:




























