Ավստրալիական Մելբուռն քաղաքի արվարձանի բնակչուհի Դեբին երեք շներին փրկել է բակ եկած մահաբեր օձից, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։

Դեբին ուշադրություն է դարձրել, որ իր շները՝ Մոնտին, Կարման եւ Մայլոն, հավաքվել են ցանկապատի մոտ ու ինչ-որ բան են հոտոտում։ Նա մոտեցել եւ հայտնաբերել է, որ բակ է սողացել վագրային օձը։

Տեսախցիկների նկարահանած կադրերում երեւում է, թե ինչպես է Կարման կծել սողունին եւ նետել նրան գետնին։ Տիրուհին կանգնել է ընտանի կենդանիների եւ օձի միջեւ, որպեսզի նրանցից ոչ ոք մյուսի վրա չհարձակվի։ Արդյունքում օձը հետ է սողացել ցանկապատի տակ, եւ ոչ ոք չի տուժել։

Վագրային օձերը սովորաբար խուսափում են կոնֆլիկտից, սակայն հարձակվում են, եթե նրանց հրահրեն։ Նրանց թույնը շատ ուժեղ է, եւ խայթելուց հետո մահվան հավանականությունը մեծ է։