Շոտլանդիայում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների բունկերը, որը պատկանել է այսպես կոչված «Չերչիլի գաղտնի բանակին»: Այն հայտնաբերվել է Շոտլանդիայի հարավում անտառահատման ժամանակ, գրում է LiveScience-ը:
Հաղորդվում է, որ այն կառուցվել է որպես օպերատիվ բազա օժանդակ ստորաբաժանումների համար, որոնց հանձնարարվել է ներխուժման դեպքում դիվերսիա կատարել:
«Գրառումներից մենք գիտենք, որ 7 մարդ օգտագործել է այդ բունկերն ու զինված է եղել ատրճանակներով, դիպուկահար հրացաններով եւ պայթուցիկով»,- ասել է հնագետ Մեթ Ռիչին:
«Չերչիլի գաղտնի բանակում» ընդհանուր առմամբ եղել է մոտ 3500 անդամ, բոլորին հավաքագրել են գաղտնի: Նրանք ստորագրել են պետական գաղտնիքի մասին օրենքը, եւ նույնիսկ նրանց ընկերներն ու հարազատները չեն իմացել, թե ինչով են նրանք զբաղվում:





























