Մայիսի 8-ին Ստամբուլում կայանալիք Ֆորմուլա-1-ի Թուրքիայի Գրան Պրին կարող է վերջին անգամ անցկացվել: Այս տարի ավարտվող պայմանագիրը երկարաձգելու համար Ֆորմուլա-1-ի առեւտրային իրավունքների սեփականատեր Բեռնի Էքլսթոունը նախկին 13 միլիոն դոլարի փոխարեն պահանջել է 26 միլիոն: Թուրքիայի կառավարությունն այդքան վճարելու ցանկություն չունի, հայտնել է երկրի առեւտրային պալատի ղեկավար Մուրատ Յալչինթաշը: