Ջո Բայդենի նախընտրական շտաբը պաշտոնապես պաշտպանություն է խնդրել Գաղտնի ծառայությունից, հաղորդում է ABC News-ը:
ՆԳՆ ղեկավարի պաշտոնակատար Չեդ Վոլֆը կստանա Բայդենի պաշտպանության թույլտվության վերջնական հաստատումը:
Բայդենի նախընտրական շտաբը դիմել է նման խնդրանքով այն բանից հետո, երբ ցուցարարներն այս ամիս մի քանի իրադարձություն են խափանել:
Վերջերս Բայդենը NBC News-ին հայտնել է, որ Գաղտնի ծառայության կողմից պաշտպանությունն ավելի ու ավելի անհրաժեշտ է դառնում:





























