Աշխարհի 20 ամենահարուստ մարդիկ վերջին մեկ օրում կորցրել են 78 մլրդ դոլար՝ հաշվարկել է Forbes-ը: Ամենից շատ նվազել է աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի կարողությունը: Սակայն նա մնացել է միակ միլիարդատերը, որն ունի ավելի քան 100 մլրդ դոլար կարողություն այն բանից հետո, երբ Բիլ Գեյթսի կարողությունը նվազել է այդ ցուցանիշից: Forbes Real-Time-ի տեղեկություններով՝ տուժած ամենահարուստ մարդկանց թվում են՝  

• Amazon-ի հիմնադիր եւ ղեկավար Ջեֆ Բեզոսը. մինուս 8 մլրդ դոլար, կարողությունը՝ 104,4 մլրդ դոլար; 

• Louis Vuitton-ի եւ Dior-ի սեփականատեր Բեռնար Առնո. մինուս 7,7 մլրդ դոլար, կարողությունը՝ 82,5 մլրդ դոլար;

• Facebook-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգ.  մինուս  5,7 մլրդ դոլար, կարողությունը՝ 57,4 մլրդ դոլար;

• Oracle-ի հիմնադիր Լարրի Էլիսոն. մինուս 5,6 մլրդ դոլար, կարողությունը՝ 51,7մլրդ դոլար;

• Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթս. մինուս 5,3 մլր դոլար, կարողությունը՝  99,2 մլրդ դոլար;  

• Ներդրող Ուորեն Բաֆեթ . մինուս  5,2 մլրդ դոլար, կարողությունը՝  71,5 մլրդ դոլար;

• Zara-ի եւ Massimo-ի սեփականատեր Ամանսիո Օրտեգա. մինուս 5,2 մլրդ դոլար, կարողությունը՝ 58,1 մլրդ դոլար;

• Microsoft-ի նախկին ղեկավար Սթիվ Բալմեր. մինուս 4,3 մլրդ դոլար, կարողությունը՝ 52,3 մլրդ դոլար;

• Google-ի համահիմնադիր Լարի Փեյջ. մինուս 4 մլրդ դոլար, կարողությունը՝ 51,7 մլրդ դոլար;

• Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրին. մինուս 3,8 մլրդ դոլար, կարողությունը՝ 49,8 մլրդ դոլար:     

Մարտի 12-ին սակարկությունների ավարտին Dow Jones Industrial Average ինդեքսը նվազել է 10%-ով կամ 2352 կետով: S&P 500 ինդեքսը նվազել է 9,5%-ով, Nasdaq Composite ինդեքսը՝ 9,4%-ով: Եվրոպայում բրիտանական FTSE 100 ֆոնդային բորսային ինդեքսը վատագույն օրն է վերապրել վերջին 30 տարում, ինդեքսը նվազել է 10,87%-ով:

Ինդեքսների նվազումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարտի 11-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եվրոպայի 26 երկրներից ավիաչվերթների արգելքի մասին՝ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով: Դրանից առաջ ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվելու մասին: