Բարդ է ասել` հայ ժողովրդին հղած իր ավանդական ուղերձում կարտասանի արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «ցեղասպանություն» բառը, բայց փաստն այն է, որ նախքան ԱՄՆ նախագահ ընտրվելը նա բազմիցս ասել է,թ ե ճանաչում է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ANCA-ի տեղեկությունը, թե Օբաման հրաժարվել է ծաղկեպսակ դնել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրին իր «գրաֆիկի պատճառով»;
«Նախքան նախագահի պաշտոնում ընտրվելը Բարաք Օբաման բազմիցս ասել է, թե ճանաչումէ Հայոց ցեղասպանությունը, իսկ արդեն երկրի ղեկավարի պաշտոնում հայտնել է, թե չի փոխել իր դիրքորոշումը: Անցած տարվա իր ավանդական ուղերձում նա արտասանեց «Մեծ եղեռն» բառը»,- նշել է Շարմազանովը` հիշեցնելով, որ Հայաստան կատարած այցի ընթացքում պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին: Պատգամավորը նկատել է, որ ԱՄՆ 50 նահանգներից 42-ն արդեն ճանաչել են Ցեղասպանության փաստը:
«Իհարկե, մենք կուզեյինք, որ Օբաման արտասաներ «ցեղասպանություն» բառը, բայց դա մեծապես կախված է քաղաքական կոնյունկտուրայից»,- ասել է նա:





























