Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի ախտորոշման թեստավորումը շուտով մեծ մասշտաբներով կանցկացվի, հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Փոփոխություններ են կատավել, եւ շուտով թեստավորումը կանցկացվի շատ լայն մասշտաբով»,- նշել է նա իր թվիթերյան էջում:

Թրամփը նաեւ քննադատել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններին, որոնք ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պայքարը գլխավորող կազմակերպություններից մեկն են, թեստավորման համակարգի առկայության պատճառով, որը, նրա խոսքով, «միշտ անբավարար ու դանդաղ կլինի լայնածավալ համավարակի դեպքում»: