Տասերկուամսյա կտրվածքով դոլարայնացման մակարդակը Հայաստանում նվազել է 9,6 տոկոսով։ Այս մասին նշված է Կենտրոնական բանկի ապրիլ ամսի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ արձանագրության մեջ։
Թեեւ 2011 թ. առաջին եռամսյակի ընթացքում արտարժութային ավանդներն ավելի արագ են աճել, քան դրամայինները, 12-ամսյա կտրվածքով դրամային ավանդների աճը կազմել է 40 տոկոս, իսկ դոլարայիններինը՝ 1,2 տոկոս։ Հենց այս հանգամանքն էլ նպաստել է դոլարայնացման մակարդակի նվազման։
Ըստ ԿԲ հրապարակման՝ 12 ամսվա կտրվածքով դրամի քանակությունը Հայաստանում աճել է 22,8 տոկոսով։ Սա էապես գերազանցում է դոլարի քանակության աճին, ինչը նույնպես կարելի է դիտարկել որպես ապադոլարայնացման արտահայտություն։




























