Ուկրաինան կորոնավիրուսի պատճառով փակում է արտասահմանցիները մուտքը երկիր: Արգելքը կսկսի գործել 48 ժամ անց: Այս մասին հայտարարել է ե րկրի պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:

«Ուկրաինան 2 շաբաթով կարգելի արտասահմանցիների մուտքը երկիր: Արգելքը կգործի 48 ժամ անց»,- ասել է նա:

Նա նշել է, որ արտասահմանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիները հնարավորություն կունենան հայրենիք վերադառնալ:

Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով կարանտին է սահմանվել մինչեւ ապրիլի 3-ը: Երկրում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները, կինոթատրոնները, զվարճանքի կենտրոնները, արգելվել են զանգվածային միջոցառումները: Երկրի ԱՆ-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 3 մարդ: Առաջին դեպքը գրանցվել է մարտի 3-ին: