Ապրիլի 25-ին Մոսկվայում կմեկնարկի գեղասահքի աշխարհի առաջնությունը, որը պետք է անցկացվեր Ճապոնիայում: Առաջնության մրցանակային հիմնադրամը 770 հազար դոլար է: Մրցանակային գումար կստանան առաջին 12 տեղերը զբաղեցրածները: Մենասահքերի հաղթողները կստանան 45 հազար դոլար, իսկ զուգասահքերի հաղթողները` 67,5 հազար դոլար, հաղորդում է ISU-ն:

Աշխարհի առաջնությունում Հայաստանից հայտավորված է մենասահորդ Սարգիս Հայրապետյանը: