Պուերտո Ռիկոյի իշխանությունները հաստատել են COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու առաջին երեք դեպքերը, հայտնում է Associated Press-ը:

Տարածքի նահանգապետ Վանդա Վասկեսը ուրբաթ երեկոյան հայտարարել է 14 օրով հանրակրթական դպրոցները փակելու եւ նավամատույցին Դոմինիկյան Հանրապետություներից բոլոր զբոսաշրջայինն նավերի կամ լաստանավերի հասանելիությունն արգելելու մասին:

Դրանից բացի, Պուերտո Ռիկոյում չեղյալ են հայտարարվել համալասարանի եւ մի շարք մասնավոր քոլեջների դասերը:

Վասկեսի խոսքով՝ վարակվածներից առաջինը տղամարդ է, որի ազգականները վերադարձել էին ճանապարհորդությունից, իսկ մյուս երկուսը՝ Իտալիայի հյուսիսից եկած զբոսաշրջիկներ են, որոնք նավով էին ժամանել:

Նույնիսկ մինչ կորոնավիրուսով վարակվելու դեպքերի հաստատումը, կղզում չեղյալ էին հայտարարվել մի շարք զվարճանքի միջոցառումներ՝ կապված վիրուսի տարածման մտավախությունների հետ: