Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտարարել է աշխարհում ամենախիստ մի շարք սահմանափակումների մասին՝ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, հայտնում է Associated Press-ը:
Երկուշաբթիից սկսած երկիր ժամանող բոլոր ուղեւորները, ներառյալ երկրի քաղաքացիները, պետք է պարտադիր կարգով 14 օրով ինքնամեկուսացվեն: Միակ բացառություն կկազմեն անձինք, որոնք ժամանում են մի շարք խաղաղօվկիանոսյան կղզիներից, որտեղ առայժմ COVID-19-ով վարակվելու դեպքեր չեն գրանցվել:
Նոր Զելանդիայում մինչ օրս գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու 6 դեպք: Բոլոր դեպքերը կապված են ճանապարհորդների հետ, կորոնավիրուսի տեղական բռնկման նշաններ չկան:





























