Տոկիոյում Իրանի դեսպանությունը հայտարարել է Ճապոնիայի կողմից 2,5 մլրդ իենի բժշկական օգնություն տրամադրելու մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, փոխանցում է Mehr-ը: 

Ճապոնիայում Իրանի դեսպանությունն իր թվիթերյան էջում ընդգծել է գլոբալ համերաշխության կարեւորությունը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման լիակատար վերահսկողության համար:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար Իրանին արդեն օգնություն են տրամադրել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, Կատարը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: