Կոլումբիան կփակի Վենեսուելայի սահմանը եւ երկիր մուտք գործել կարգելի Եվրոպայից ու Ասիայից ճանապարհորդներին, հայտարարել է երկրի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, հայտնում է Reuters-ը: 

Դուկեն հայտնել է, որ Վենեսուելայի սահմանը փակվելու է շաբաթ առավոտյան 5-ից:

Դրանից բացի, երկուշաբթիից երկիր մուտք գործել կարգելվի Եվրոպայից եւ Ասիայից ժամանող անձանց, որոնք Կոլումբիայի քաղաքացի չեն կամ ազգությամբ կոլումբիացի չեն:

Իսկ արտասհմանից ժամանող կոլումբիացիները պետք է 14 օրով ինքնամեկուսացվեն:

Ներկայումս Կոլումբիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 16 դեպք: Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: