Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաջորդ շաբաթ կարգելի զանգվածային միջոցառումների անցկացումը՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հայտնում է Reuters-ը: 

Երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկար ժամանակ է, ինչ պնդում է խիստ միջոցների ընդունման մասին, որոնք արդեն ընդունվել են Եվրամիության երկրների կողմից՝ COVID-19-ի տարածումը դանդաղեցնելու համար:

«Նախարարներն աշխատում են գլխավոր գիտական խորհրդականի եւ գլխավոր բժշկական սպայի հետ հաջորդ շաբաթից սկսած տարբեր տեսակի հրապարակային միջոցառումների դադարեցման ծրագրի վրա»,- նշված է բրիտանական կառավարության հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն ավելի վաղ կորոնավիրուսի բռնկման հետ կապված չեղյալ էր հայտարարել մի քանի հրապարակային միջոցառումներ, որոնք նախատեսված էին հաջորդ շաբաթ: Դրանից բացի, երկրի վարչապետը Անգլիայում քաղաքապետի ընտրությունները մեկ տարով հետաձգել էր: