Որոշ ավիաընկերություններ կոմերցիոն նկատառումներից ելնելով չեղարկել են կամ նախատեսում են չեղարկել չվերթները դեպի Երեւան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:
«Մասնավորապես Արմենիա ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղիներով չվերթերը, իսկ Ryanair ավիաընկերությունը՝ Միլան և Հռոմ չվերթերը։
«Qatar Airways», «Fly Dubai», «Belavia», «Pegas Fly» ավիաընկերությունները չվացուցակում իրականացրել են ճշգրտումներ, չեղարկելու են որոշ չվերթեր։
Նա հավելեց, որ այս օրերին օդանավակայանում ուղեւորների հետ կապված հսկողություն է իրականացվում Առողջապապահության տեսչական մարմնի աշխատակիցները ` ջերմաչափում են անում եւ գրանցում են ուղեւորների տվյալները:





























