«Դինամո» մարզահամալիրում ապրիլի 18-22-ին անցկացվել է ՀՀ ոստիկանության, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության եւ «Դինամո» կազմակերպության համատեղ «Մարտական եղբայրություն» վոյելբոլի մրցաշարը: Այն նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցաշարին մասնակցել են ՀՀ ոստիկանության, պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության եւ պաշտպանության նախարարության ավիաբազայի հավաքական թիմերը:
Հնգօրյա պայքարում հաղթող է ճանաչվել ՀՀ ոստիկանության հավաքականը՝ եզրափակիչում 3:0 հաշվով հաղթելով ՀՀ պաշտպանության նախարարության թիմին: Երրորդ տեղը գրավել է ՀՀ-ում ՌԴ սահմանապահ վարչության թիմը:
Մրցաշարի լավագույն խաղացողներ են ճանաչվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գարիկ Հակոբյանը, ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի ֆիզպատրաստության ամբիոնի պետ, փոխգնդապետ Հայկ Մարգարյանը, ՀՀ-ում ՌԴ սահմանապահ վարչության ծառայության պետ, կապիտան Դմիտրի Մոյիսենկոն:
Մրցաշարի ավարտին եզրափակման խոսքով հանդես է եկել եւ հաղթողներին շնորհավորել ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը:
Մրցաշարի մասնակից թիմերին են հանձնվել թանկարժեք նվերներ:




























