Արաբական Միացյալ Էմիրությունները մարտի 17-ից ժամանակավորապես դադարեցնում էն ցանկացած վիզաների տրամադրումը բոլորին, բացառությամբ դիվանագետների։ Սա արվում է ի պատասխան կորոնավիրուսի պանդեմիայի մասին Առողջապահության միջազգային կազմակերպության հայտարարությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով երկրի Հաշվառման եւ քաղաքացիությունների դաշնային վարչությանը։
Որոշումը չի վերաբերում այն մարդկանց, որոնք արդեն հասցրել են վիզաներ ստանալ մինչեւ այս որոշման ընդունումը։
Ինչպես պարզաբանել են վարչությունում, որոշումը ուժի մեջ կլինի մինչեւ այն պահը, երբ երկրներում, որտեղ կորոնավիրուսով հիվանդացության շատ դեպքեր են գրանցվել, չի հաստատվի բժշկական թեսթերով հիվանդության բացահայտման համակարգ։
Ավելի վաղ 30 օրով զբոսաշրջային վիզաների տրամադրման մասին էր հայտնել Օմանը։ Քուվեյթը արգելել է մուտք գործել երկիր բոլորին, բացի իր քաղաքացիներից եւ նրանց մտերիմ ազգականներից։





























