Էջմիածնի արարողությունների սրահներից մեկում վերջին երկու օրվա ընթացքում մեկ տասնյակ խնջույք է չեղարկվել։

Սրահներից մեկի տնօրենը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ միեւնույն ժամանակ, երկու օր առաջ 45 հոգանոց կազմով ծննդյան խնջույք է նշվել իրենց մոտ, նախօրեին էլ հարսանիք ունեին։

Ավելի վաղ նշել էինք, որ չնայած զանգվածային միջոցառուցեմներից խուսափելու հորդորներին՝ Էջմիածնում շատերը չեն հետաձգում նախատեսված խնջույքները։ Մասնավորապես, Գայանե եղեկեցում և պսակադրություններ, և մկրտություններ են տեղի ունենում։

Նշենք որ այս պահին կորոնավիրուսով վարակվածության 20 դեպք է գրանցվել Հայաստանում, որից 13-ը կապված են Էջմիածնում հայտնի նշանադրության դեպքի հետ: