Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն անվանել է կորոնավիրուսի համաճարակն ամենավտանգավոր մարտահրավեր երկրի համար՝ սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից, գրում է Gazeta-ն՝ հղում անելով ORF TV հեռուստաալիքին:

«Մենք բախվել ենք լուրջ մարտահրավերի՝ սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից»,-ասել է նա:

Կանցլերը հավելել է, որ Ավստրիայի կառավարությունը մտադիր է փրկել մարդկանց կյանքն ու պահպանել տնտեսությունն ու աշխատատեղերը:

Կուրցի խոսքով՝ պետությունն անհրաժեշտ է «փակել վթարային ռեժիմի շրջանակում» ոչ ուշ, քանի մարտի 16-ից, քանի որ դա կօգնի դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը:

Ավստրիայի առաջնորդը նշել է, որ երկրի իշխանությունները ստիպված են փնտրել բալանս առավելապես արդյունավետ միջոցներ սահմանելու եւ պետության գործառնությունն ապահովելու միջեւ: