Ուզբեկստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը, հաղորդում է Sputnik-Ուզբեկստան-ը՝ հղում անելով Սանիտարա-համաճարակաբանական բարեկեցության գործակալությանը:

Հետազոտվել էր հանրապետության քաղաքացին, որը վերջերս էր վերադարձել Ֆրանսիայից: Այսօր թեստը դրական արդյունք է ցույց տվել:

«Մարտի 15-ին Վիրուսոլոգիայի ինստիտուտի լաբորատորիայում ախտորոշվել է COVID-19 Ուզբեկստանի քաղաքացու մոտ, որը վերադարձել էր Ֆրանսիայից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այժմ Ուզբեկստանի իշխանությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները երկրի տարածքում կորոնավիրուսի տարածման դեմ: