Ահագնացող տապի եւ օդի խոնավության հետեւանքով սթրեսի վտանգի ներքո է գտնվում 1,2 միլիարդ մարդ, գրում է MIGnews-ը:
Այդ մասին կանխատեսումով են ներկայացել ԱՄՆ-ից հետազոտողները:
Phys.org ռեսուրսը նշում է, որ Երկրի վրա միջին ջերմաստիճանն արդեն բարձրացել է 1,2 աստիճանով՝ ի տարբերություն XIX դարի: Ամերիկացի գիտնականների կանխատեսմամբ, եթե ջերմաստիճանը բարձրանա 1,5 աստիճանով, ապա հիվանդագին տապը կանդրադառնա 500 միլիոն մարդու բնակավայրերին:
Եթե ջերմաստիճանը բարձրանա եւս 2 աստիճանով, ապա այն կառնչվի արդեն 800 մլն մարդու: 3 աստիճանով ջերմաստիճանի բարձրացում է կանխատեսվում 2100 թվականին, որը կվերաբերի արդեն 1,2 մլրդ մարդու:





























