Ապրիլի 23-ին եւ 24-ին Երեւանը 7-րդ անգամ կընդունի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուշուի միջազգային մրցաշարի մասնակիցներին: Հայաստանի մարզիկների հետ ասպաչեզ դուրս կգան Ռուսաստանի, Ղազախստան, Իրանի եւ Իրաքի պատվիրակները: Թուրքիան հրավերը չի ընդունել: Մրցաշարի արդյունքներով կհամալրվի Հայաստանի հավաքականը, որը հոկտեմբերին Անկարայում կմասնակցի աշխարհի առաջնությանը:
Մրցաշարի բոլոր մասնակիցները ապրիլի 24-ին մրցումներից առաջ կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշակոթող:




























