Կիրակի օրը Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (ՀՎԿԿ) խորհուրդ են տվել հաջորդ ութ շաբաթվա ընթացքում որեւէ միջոցառում չանցկացնել, որոնց կարող է մասնակցել ավելի քան 50 մարդ` նոր տեսակի կորոնավիրուսի տարածման սպառնալիքների պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ՀՎԿԿ-ն խորհուրդ է տալիս կազմակերպիչներին առաջիկա ութ շաբաթվա ընթացքում չեղարկել կամ հետաձգել միջոցառումները, որոնց կարող է ավելի քան 50 մարդ մասնակցել, Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում»,- նշվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
Հստակեցվում է, որ խոսքն այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են գիտաժողովները, փառատոնները, շքերթները, համերգները, մարզական միջոցառումները եւ հարսանիքները: Սահմանափակումները չեն տարածվում դպրոցների, բուհերի եւ ընկերությունների գործունեության վրա:
Ինչպես կիրակի հայտնել էր CNN- ը` վկայակոչելով դաշնային ՀՎԿԿ-ն-ի տվյալները, ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը աճել է մինչև 3010, մահացել է 61 մարդ: Միակ ԱՄՆ նահանգը, որտեղ մինչ օրս ոչ մի վարակված չկա, մնում է Արեւմտյան Վիրջինիան:





























