ԱՄՆ-ի բնակիչները կորոնավիրուսի պատճառով առաջացած խուճապի ֆոնիին սկսել են զանգվածաբար զենք, փամփուշտներ եւ գոյատեւման համար նախատեսված տարատեսակ հավաքածուներ գնել, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Fox News-ը:

«Երկու ժամվա ընթացքում ես 12 ատրճանակ են վաճառել»,- մեջբերում է հեռուստաալիքը Կալիֆորնիայում գտնվող զենքի խանութի սեփականատեր Գաբրիել Վոնի խոսքերը: Ըստ նրա` հրացանների, ատրճանակների, ինչպես նաեւ դրանց զինամթերքների վաճառքը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում աճել է 5 անգամ: «Երբ մարդիկ իրենց ապահով չեն զգում, զենքի վաճառքները միշտ աճում են»,- հավելել է Վոնը:

Որոշ տեղերում զենքի խանութների դիմաց հսկայական հերթեր են գոյանում, մարդիկ կանգնում են ժամեր շարունակ, հայտնում է Fox News- ը: Ինչպես բացատրում են սա իրենք` ամերիկացիները, նրանք վախենում են, որ համաճարակի պատճառով իրավապահները կդադարեն նորմալ գործել, ընդգծում է հեռուստաալիքը: «Եթե մեր ոստիկանները վարակվեն, ո՞վ է պարեկելու փողոցները, ո՞վ է պաշտպանելու մեզ: Ես չեմ ուզում, որպեսզի ինձ թալանեն: Պետք է, որպեսզի մենք ինքներս պաշտպանենք մեզ եւ մեր ընտանիքներին»,- հայտարարել է գնորդներից մեկը Կալիֆորնիայում գտնվող զենքի խանութում: