Բահամյան կղզիների Ընկերակցության տարածքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Լլոյդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Վարակվածը Նյու Պրովիդենս կղզու 61-ամյա բնակչուհի է, մենք կեսգիշերին ստացանք նրա անալիզների դրական արդյունքները: Հիվանդը մեկուսացված է»,- գերատեսչության ներկայացուցչի խոսքերը մեջբերում է The Nassau Guardian թերթը: Նա նաեւ նշել է, որ վարակվածը վերջին ամիսներին արտերկում չի եղել: