Կորոնավիրուսի տարածման պատճառով կչափվի ԱՄՆ Սպիտակ տան բոլոր այցելուների մարմնի ջերմաստիճանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Associated Press գործակալությունը:
«Սպիտակ տան ամբողջ համալիրի անվտանգությունն ու առողջությունն ապահովելու համար երկուշաբթի առավոտից սկսած կստուգվի տարածք մտնող յուրաքանչյուր անձի ջերմաստիճանը», - հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադդ Դիրը:
Շաբաթ օրը հաղորդվել էր, որ սկսել են ստուգել Սպիտակ տուն այցելող լրագրողների, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամբողջ շրջապատի ջերմաստիճանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսի բռնկումը պանդեմիա էր հայտարարել: Աշխարհի 135 երկրում արդեն ավելի քան 142 հազար մարդ է վարակվել, մեծ մասը առողջացել է, ավելի քան 5.3 հազար մարդ մահացել է:





























