Ավստրալիային Վիկտորիա եւ Հարավային Ավստրալիա նահանգները, ինչպես նաեւ Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքն արտակարգ դրություն են հայտարարել նոր կորոնավիրուսի տարածման պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ABC հեռուստաալիքը:
Կորոնավիրուսով հիվանդների թիվը Հարավային Ավստրալիայում հասել է 20-ի, Վիկտորիայում` 71-ի: Վիկտորիա նահանգի վարչապետ Դանիել Էնդրյուսը հայտարարել է, որ արտակարգ դրության ռեժիմը կտեւի առնվազն չորս շաբաթ:
Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքում վարակի երկրորդ դեպքի մասին հայտարարությունից հետո մայրաքաղաքային շրջանի գլխավոր նախարար Էնդրյու Բարը նույնպես արտակարգ դրություն մտցրեց: Նա հավելել է, որ նման միջոցառումները գլխավոր սանիտարական բժշկին թույլ կտան ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները` Կանբերրայի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար:
Սակայն Ավստրալիայի որոշ հատվածներում արտակարգ դրության ռեժիմի հայտարարության պատճառով վարչապետ Սքոթ Մորիսոնը բնակչությանը կոչ է արել հանգստություն պահպանել:
«Արտակարգ դրության ռեժիմը խուճապի ռեժիմ չէ»,- ասել է նա:





























