Կորեայի Հանրապետության ծովային եւ ձկնային տնտեսության նախարար Մուն Սոն Հյոկը բժիշկների խորհրդով մեկուսացրել է իրեն տնային կարանտինում` իր ենթակաների շրջանում կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով: Ինչպես երկուշաբթի հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը, նա առաջինն էր Հարավային Կորեայի կառավարության անդամներից, ով նման քայլի է դիմել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մուն Սոն Հյոկը տնային կարանտինում կմնա մինչև մարտի 24-ը: Մեկուսացման ընթացքում նա կաշխատի իր սեփական նստավայրից:
Սեջոն քաղաքում տեղակայված ծովային եւ ձկնային տնտեսության նախարարության աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակված 27 մարդ է հայտնաբերվել: Գրեթե երեք հարյուր մարդ հետեւել է նախարարի օրինակին:
Այսօրվա դրությամբ հարավկորեացի բժիշկները վարակի ավելի քան 8.2 հազար դեպք են գրանցել: 75 մարդ մահացել է: Առողջացել է 1137 մարդ:





























