Միլանում կորոնավիրուսից մահացել է Բարսելոնայի օլիմպիական ստադիոնը կառուցած ճարտարապետ Վիտտորիո Գրեգոտտին: Նա 92 տարեկան էր, հաղորդում է BBC -ը:
Ճարտարապետը մահացել է կիրակի Միլանի հիվանդանոցում, որտեղ հոսպիտալացվել էր կորոնավիրուսի ախտանիշներով:
Գրեգոտտիի մասնակցությամբ 1992 թվականին կառուցվել է Լյուիս Կոմպանիսի անվան Բարսելոնայի օլիմպիական ստադիոնը: 1970-ականներին նա հիմնել է Gregotti Associati International ստուդիան:
Նրա կինը՝ Մարիանա Մացցան, եւս հոսպիտալացվել է կորոնավիրուսի ախտանիշները, նա այժմ Միլանի հիվանդանոցում է:





























