ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ինքնապաշտպանական միջոցներ կկիրառեն հարձակման դեպքում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ հղում կատարելով Պետդեպին։ Հայտարարությունն արվել է իրաքյան այն բազայի վրա երկրորդ գրոհից հետո, որտեղ ամերիկյան զինվորականներ են տեղակայված։ Նրանք պայքարում են ԻՊ-ի դեմ։

«Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է, որ այդ հարձակման հետեւում կանգնած կազմակերպությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Ինչպես հայտնում են ԱՄՆ-ի եւ Իրաքի ներկայացուցիչները, Պոմպեոն եւ Աբդուլ Մահդին կիրակի օրը զրուցել են այն բանից հետո, երբ երեք ամերիկյան եւ մի քանի իրաքյան զինվորներ վիրավորվել էին բազայի վրա խոշոր հրթիռային գրոհի հետեւանքով։